Լրահոս
Տարածաշրջան
20:40
01.06.22
150

Թուրքիան այլևս Հունաստանի հետ երկկողմ բանակցություններ չի վարի. Էրդողան

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան այլևս երկկողմ բանակցություններ չի վարի Հունաստանի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողնը նշել է, որ Թուրքիան չեղարկել է Հունաստանի հետ Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի համաձայնագիրը։ Նա հորդորել է Հունաստանին «դասեր քաղել պատմությունից և չփորձել խաղալ Թուրքիայի շահերի վրա»։

«Դուք պատմությունից դասեր չեք քաղում, մի փորձեք խաղալ Թուրքիայի հետ, այլապես կհոգնեք և կմնաք ճանապարհին: Մենք այլևս երկկողմ բանակցություններ չենք ունենա նրանց հետ», - ասել է նա: