Լրահոս
Միջազգային
23:58
10.12.24
233

Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիայի ժողովրդին․ Էրդողան

Img default alt hy

Թուրքիան պատրաստ է ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Սիրիային:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիան Աստծո օգնությամբ կշարունակի աջակցել Սիրիայի ժողովրդին նոր ժամանակաշրջանում։ Մենք մեր սիրիացի եղբայրներին ու քույրերին կցուցաբերենք անհրաժեշտ աջակցությունը», - հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով Թուրքիայի դեսպանների մասնակցությամբ խորհրդաժողովում։

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայի, ինչպես նաև Սիրիայի համար շատ ու շատ կարևոր է Իրաքի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը: