Լրահոս
Տարածաշրջան
22:45
24.06.24
155

Թուրքիան սպասում է Պուտինի այցին. մինչ այդ Էրդողանը մտադիր Է բանակցություններ վարել Պուտինի հետ Ղազախստանում․ Թուրքիայի ԱԳՆ

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ղազախստանում։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնկալում է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 3-4-ին Աստանայում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում»,- հայտարարել է նա։

Ֆիդանը նաև հայտարարել է, որ Թուրքիան սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին։