Լրահոս
Տարածաշրջան
11:00
07.08.24
99

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Img default alt hy

Թուրքիայի կենտրոնական մասում գրանցվել է 5,2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կոզան քաղաքից 29 կիլոմետր հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 88,1 հազար մարդ։ Օջախը գտնվել է 12 կիլոմետր խորությունում։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում։