Լրահոս
Միջազգային
13:09
24.01.25
126

Թրամփն անցել է գործի. Պետք է իջեցնել նավթի գինը, որ ավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին է մեղադրել պատերազմի համար: «Զելենսկին հրեշտակ չէ և չպետք է թույլ տար Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկը»,- ասել է Թրամփը: Նրա պնդմամբ՝ իրենք կարող էին գործարք կնքել, սակայն Զելենսկին ցանկանում էր կռվել։ Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ է ԱՄՆ նախագահը սկանդալային հայտարարություններ արել: