Լրահոս
Հասարակական
23:10
01.02.22
204

Վահե Հակոբյանը Մոսկվայում հանդիպել է հասարակական-քաղաքական գործիչների հետ

Img default alt hy

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն օրերս Մոսկվայում հանդիպում է ունեցել հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչների հետ: 

Ինչպես տեղեկացնում է Վահե Հակոբյանը, հանդիպմանը մասնակցել են ինչպես մեր հայրենակիցներ, այնպես էլ բարեկամ ազգերի ներկայացուցիչներ:

Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, քննարկվել են հայկական 2 պետությունների առաջ ծառացած խնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները, ինչպես նաև համագործակցության եղանակներն ու ուղիները: