Լրահոս
Իրավական
13:30
21.06.24
185

«Վանաձոր» ՔԿՀ-ում արտերկրից ուղարկված ծանրոցում կասկածելի զանգվածներ և արգելված իրեր են հայտնաբերվել

Img default alt hy

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ս․Բ․-ի անվամբ արտերկրից ուղարկված ծանրոցը։

Ծանրոցում առկա սննդամթերքի տարաներից մեկում եղել են 20 փաթեթ և 1 տուփ գործարանային արտադրության խաղաքարտեր։ Զննելով փաթեթներից մեկը՝ ծառայողները հայտնաբերել են շագանակագույն, փոշենման, կասկածելի զանգված։

Հայտնաբերված 20 փաթեթները Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։