-
ԻրավականՔԿ հանցագործությունների քննության վարչության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել23:5013.01.25
-
ՄիջազգայինՊուտին-Թրամփ հանդիպման հնարավոր հասցեները. ռուսները ռազմաճակատում ամրացնում են բանակցային դիրքը22:5313.01.25
-
ՔաղաքականԻնքը նախկիններից վատ ա թալանում, դժգոհ եմ. քաղաքացիների բողոքը և Ավինյանի կարգին մուննաթը22:3513.01.25
-
ՔաղաքականՏԿԵ նախարարն ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին22:3013.01.25
-
ՔաղաքականՌազմավարական ընտրությունը չի կարող կտրված լինել տարածաշրջանային համատեքստից. Արա Պողոսյան22:1413.01.25
-
ՀասարակականԱդրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը22:0013.01.25
-
Հասարակական96 վարորդ ցանկություն է հայտնել աշխատել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում. քաղաքապետարան21:4713.01.25
-
ՔաղաքականՓաշինյանը եռացնում է կյանքը Հայաստանում կամ Ալիևի ճաշակով կառուցվող խաղաղությունը21:4213.01.25
-
ԻրավականՏիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացնելու21:3613.01.25
-
ՀասարակականՄհեր Սահակյանն Արցախի հայկականության պահպանման գործում ունեցել է զգալի ավանդ․ Genesis Armenia21:1313.01.25
-
ՔաղաքականՓողի պրոբլեմ չունի Փաշինյանի կաբինետը, բայց այս տարվա բյուջեում 809 միլիարդ դրամ պակասուրդ կա20:5413.01.25
-
ՀասարակականՓաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին20:4913.01.25
-
ՀայլուրՀայլուր 20։30 Ողբերգություն՝ Տիգրանաշենի ձորում. վթարից զոհվել է պատգամավոր Մհեր Սահակյանը20:3013.01.25
-
ՔաղաքականՓաշինյանին «գործակալ» անվանած Զարուհի Փոստանջյանին տուգանելու որոշում է կայացրել դատարանը20:2313.01.25
-
ՀասարակականԿորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն20:1413.01.25
-
ՀասարակականՄեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Ալեն Սիմոնյան18:4813.01.25
-
ՀասարակականԱվտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը18:3313.01.25
-
ՀասարակականԵրևանում քաղաքացին հայտնել է, որ իր հաշվեհամարից հափշտակել են շուրջ 3 մլն դրամ18:0713.01.25
-
ՀասարակականՈսկու շուկայի բունտը. հարկերի կրկնակի բարձրացումն առևտրականներին փողոց է հանել18:0013.01.25
Վեհափառը Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչների հետ հանդիպանը քննարկել է Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության հետ կապված խնդիրները
Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պրոռեկտոր Քրիստիան Վինցեին, համալսարանի պատմության ինստիտուտի տնօրեն Շանդոր Ուզեին և հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչին՝ ուղեկցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի։
Հանդիպմանը տիար Հովհաննիսյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց ՀՊՄՀ և Կաթոլիկ համալսարանի միջև առկա փոխգործակցության մասին՝ ի մասնավորի անդրադառնալով վերջինիս հայագիտության ամբիոնի բեղուն գործունեությանը։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց հյուրերին Հայաստանի կրթական հաստատությունների հետ սերտ գործակցության և Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների խթանման ուղղությամբ տարվող աշխատանքների համար։
Իր հերթին պրոռեկտոր Քրիստիան Վինցեն Վեհափառ Հայրապետին ներկայացրեց համալսարանի գործունեության շրջանակները՝ շնորհակալություն հայտնելով ՀՊՄՀ և Կաթոլիկ համալսարանի միջև խորացող համագործակցությանն աջակցելու համար։ Պրոռեկտորը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում Մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետում բացվելու է հունգարագիտական կենտրոն։
Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը անդրադարձ կատարեց Հայաստանում տիրող իրավիճակին, արտաքին մարտահրավերներին և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի դատապարտելի նկրտումներին։ Նորին Սրբությունը նաև հիշեց 2021 թ. դեկտեմբերին Հունգարիայի իշխանությունների և Կաթոլիկ եկեղեցու գործադրած միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր եղավ հայրենիք վերադարձնել Ադրբեջանում պահվող հինգ ռազմագերիների։
Հանդիպմանը մտահոգություն արտահայտվեց Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության ոչնչացման և յուրացման դեպքերի կապակցությամբ, կարևորվեց միջազգային հանրության գործուն աջակցությունը Ադրբեջանի նմանօրինակ քաղաքականության կանխման և պատանդառված ռազմագերիների ազատ արձակման գործում։
- 22:00 13.01.25 Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը Կարդալ ավելին
- 21:47 13.01.25 96 վարորդ ցանկություն է հայտնել աշխատել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում. քաղաքապետարան Կարդալ ավելին
- 21:25 13.01.25 Անհավատալի է, Աստված հոգիդ լուսավորի, Մհեր ջան․ Արթուր Վանեցյան Կարդալ ավելին
- 21:13 13.01.25 Մհեր Սահակյանն Արցախի հայկականության պահպանման գործում ունեցել է զգալի ավանդ․ Genesis Armenia Կարդալ ավելին