Լրահոս
Հասարակական
13:48
17.09.24
156

Վերին Պտղնիի մոտ տեղադրվում են ուղեփակոցներ. «Զովք» սուպերմարկետի աշխատակիցները ընդդիմանում են․ կան բերման ենթարկվածներ․ ՀԺ

Img default alt hy

Երևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը Վերին Պտղնի բնակավայրի հատվածում տեղադրում է ուղեփակոց։

Տեղում ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները ապահովում են աշխատանքի բնականոն ընթացքը, սակայն «Զովք» սուպերմարկետի աշխատակիցները փորձ են արել խոչընդոտել դրանք՝ իրականացնելով անհնազանդության ակցիա:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից հայտնել են, որ ՆԳՆ ոստիկանությունը հասարակական կարգը պահելու ժամանակ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածով (ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը) նախատեսված արարքի համար 2 անձի բերման է ենթարկել բաժին: