Լրահոս
Աշխարհ
22:04
18.07.19
67

Վերջին ծուղրուղուի իրավունքը


Մի զվարճալի պատմություն Ֆրանսիայից, որը ստիպել է երկրի իրավաբաններին լուրջ մտածել՝ կենդանիների արձակած ձայները պաշտպանելու օրենսդրական փաթեթ մշակելու մասին:
Ֆրանսիական դատարանը աքաղաղին տուգանել է 500 եվրոյով՝ հաճախակի ծուղրուղու կանչելու համար: Աքլորի դեմ բողոքը ներկայացրել է մի բորտ-ուղեկցորդուհի՝ ասելով, թե թռչնի հաճախակի ծուղրուղուներն իրեն չեն թողնում քնել չվերթներից առաջ: