Լրահոս
Քաղաքական
20:46
24.06.25
182

Վտանգավոր հարվածներ՝ Ստամբուլից և քնից արթնացած Հայաստանի ԱԳՆ-ն. Բաքվի «մոլորված» ընկերները

Իսլամական համագործակցության կազմակերպության երկրները դատապարտել ու քննադատել են Իսրայելին Գազայում հանցագործությունների համար, անուղղակի արդարացրել՝ Արցախը հայաթափած Ադրբեջանին: 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդը խստորեն դատապարտել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհրդի՝ Ստամբուլի հայտարարությունն ու առանձին բանաձևերը, որոնք, ըստ խորհրդի հայտարարության, նպատակ են հետապնդում միակողմանի  ներկայացնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը և նենգափոխել ղարաբաղյան հիմնախնդրի էությունը: