Լրահոս
Քաղաքական
20:15
27.03.25
184

Վտանգավոր կրակոցներ՝ Սյունիքում. տներ են վնասվել Խոզնավարում

Սյունիքում սրվել են անվտանգային խնդիրները: Խոզնավար գյուղում հերքում են պաշտպանության նախարարության պնդումը, թե Հայաստանի տարածքը չի թիրախավորում թշնամին: Մեկշաբաթյա կրակոցների հետևանքով երեք տուն է վնասվել Խոզնավարում: 

Գյուղապետը վստահեեցնում է, թե գյուղի ուղղությամբ չեն կրակել ադրբեջանցիները, պարզապես օդ կրակված փամփուշտները գյուղում են ընկել: