-
Հասարակական
Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում
23:5821.05.25 -
Միջազգային
Հիմարների մրցույթում նրանք երկրորդ տեղը կզբաղեցնեին. Պուտինը հանձնարարել է ականազերծել Կուրսկի մարզը
23:3021.05.25 -
Կրթություն և գիտություն
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին
23:1521.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Իրանը սիրաշահում է Ադրբեջանին՝ բաց չթողնելով Հայաստանի ձեռքը
22:3021.05.25 -
Կրթություն և գիտություն
Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը
22:0021.05.25 -
Քաղաքական
Լավրովի ամենակարևոր ուղերձները. լարվածության ֆոնին՝ Երևանում հայ-ռուսական բանակցություն է եղել
21:3021.05.25 -
Տնտեսական
Սկանդալ՝ հայկական կոնյակի արտահանման շուրջ. Վրաստանից արդարություն են պահանջում հայ կոնյակագործները
21:0021.05.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սենսացիոն հայտարարարություն է անում Լավրովը՝ երևանյան այցի ավարտին
20:3021.05.25 -
Հասարակական
Աշակերտական բունտի ցավոտ հետևանքները. իրավիճակը՝ Մերձավանի սկանդալային դպրոցում
20:2021.05.25 -
Միջազգային
Իրանն ու Բելառուսը ձգտում են ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում
19:5621.05.25 -
Քաղաքական
Այսօր հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները. Լավրովը՝ Խաչատուրյանին
19:1521.05.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նորից ռուսամետություն է խաղում Փաշինյանի թիմը. Լավրովի ստուգայցը՝ Երևան
18:3021.05.25 -
Քաղաքական
Դա եղել է մեր մրցակցային առավելությունը, ինչը վկայում է նաև ներդրումները դրսից. Ռոբերտ Քոչարյան
18:1521.05.25
Խիստ կարևոր է պահպանել համակեցության կանոնները․ ՄԻՊ-ը շարունակում է բողոքներ ստանալ բարձր երաժշտության, շինարարական աղմուկի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին շարունակվում են ներկայացվել բազմաթիվ բողոքներ՝ ՀՀ տարբեր բնակավայրերում, հատկապես՝ մայրաքաղաքում տեղակայված հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերից հնչող բարձր երաժշտության, ինչպես նաև աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:
Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, Պաշտպանն անընդունելի է համարում աղմուկի` միջազգային չափանիշներին չհամապատասխանող անթույլատրելի մակարդակը, հատկապես ուշ երեկոյան և գիշերային ժամերին: Պաշտպանն ընդգծում է, որ խիստ կարևոր է պահպանել համակեցության կանոնները, իսկ այս ոլորտում անձանց հիմնարար, այդ թվում` հանգստի, առողջության պահպանման և այլ իրավունքների երաշխավորման պարտավորությունը կրում է պետությունը:
Միջազգային չափանիշներին չհամապատասխանող պայմաններում առկա մշտական կամ պարբերական բնույթ կրող աղմուկը բացասաբար է անդրադառնում մարդկանց առողջական վիճակի վրա, խաթարում է նրանց հանգստի համար անհրաժեշտ միջավայրը։
Հարկ է նկատի ունենալ, որ մեր շրջապատում կան առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձինք, տարեց մարդիկ, երեխաներ, ինչպես նաև բժշկական հաստատություններ, որոնց բնականոն գործունեության համար, հատկապես ուշ երեկոյան և գիշերային ժամերին, լռությունը պահպանելն ունի կենսական նշանակություն:
Պաշտպանը վերոնշյալ խնդրի վրա հրավիրում է պետական իրավասու մարմինների ուշադրությունը և կոչ անում այլ պետությունների հաջողված փորձի հաշվառմամբ մշակել կառուցակարգեր, որոնք կապահովեն բնակչության հանգստի համար անհրաժեշտ պայմանները և այլ հիմնարար իրավունքները: Այդ կառուցակարգերը կարող են վերաբերել նաև անհրաժեշտ օրենսդրական և այլ փոփոխությունների իրականացմանը։
Հաշվի առնելով այն, որ աղմուկի թույլատրելի մակարդակի գերազանցման հետ կապված հարցերը հիմնականում վերաբերում են մասնավոր ոլորտին, իսկ Պաշտպանը մասնավոր կազմակերպությունների դեմ բողոքներ քննարկելու իրավասություն չունի, ՄԻՊ աշխատակազմ ստացվող գրավոր բողոքներն ուսումնասիրվում և բողոք ներկայացրած անձանց գրավոր համաձայնությամբ փոխանցվում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին: Դրանց ընթացքի նկատմամբ իրականացվում է հետագա հետևողական աշխատանք։
Նկատի ունենալով բողոքների մեծաքանակությունը` Պաշտպանը հետևողական է լինելու նաև խնդրի համակարգային լուծումների մշակման հարցում։
Բանավոր բողոքների դեպքում անձանց տրամադրվում է իրավախորհրդատվություն՝ իրենց իրավունքների և ազատությունների, ինչպես նաև դրանց արդյունավետ պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ։
Պաշտպանի իրավասության տիրույթում գտնվող դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում նախաձեռնվում են քննարկման ընթացակարգեր և պարզաբանումներ են պահանջվում իրավասու պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից:
-
23:58 21.05.25 Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում Կարդալ ավելին
-
22:45 21.05.25 Կաթողիկոսը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետ խոսել է Արցախի բռնազավթման և Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրների մասին Կարդալ ավելին
-
22:09 21.05.25 Մեքենան գազալցակայանից դուրս գալուց պայթել է. վիրավորներ կան Կարդալ ավելին
-
21:45 21.05.25 Կոտայքի մարզում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր Կարդալ ավելին