-
ԻրավականՔԿ հանցագործությունների քննության վարչության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել23:5013.01.25
-
ՄիջազգայինՊուտին-Թրամփ հանդիպման հնարավոր հասցեները. ռուսները ռազմաճակատում ամրացնում են բանակցային դիրքը22:5313.01.25
-
ՔաղաքականԻնքը նախկիններից վատ ա թալանում, դժգոհ եմ. քաղաքացիների բողոքը և Ավինյանի կարգին մուննաթը22:3513.01.25
-
ՔաղաքականՏԿԵ նախարարն ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին22:3013.01.25
-
ՔաղաքականՌազմավարական ընտրությունը չի կարող կտրված լինել տարածաշրջանային համատեքստից. Արա Պողոսյան22:1413.01.25
-
ՀասարակականԱդրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը22:0013.01.25
-
Հասարակական96 վարորդ ցանկություն է հայտնել աշխատել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում. քաղաքապետարան21:4713.01.25
-
ՔաղաքականՓաշինյանը եռացնում է կյանքը Հայաստանում կամ Ալիևի ճաշակով կառուցվող խաղաղությունը21:4213.01.25
-
ԻրավականՏիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացնելու21:3613.01.25
-
ՀասարակականՄհեր Սահակյանն Արցախի հայկականության պահպանման գործում ունեցել է զգալի ավանդ․ Genesis Armenia21:1313.01.25
-
ՔաղաքականՓողի պրոբլեմ չունի Փաշինյանի կաբինետը, բայց այս տարվա բյուջեում 809 միլիարդ դրամ պակասուրդ կա20:5413.01.25
-
ՀասարակականՓաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին20:4913.01.25
-
ՀայլուրՀայլուր 20։30 Ողբերգություն՝ Տիգրանաշենի ձորում. վթարից զոհվել է պատգամավոր Մհեր Սահակյանը20:3013.01.25
-
ՔաղաքականՓաշինյանին «գործակալ» անվանած Զարուհի Փոստանջյանին տուգանելու որոշում է կայացրել դատարանը20:2313.01.25
-
ՀասարակականԿորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն20:1413.01.25
-
ՀասարակականՄեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Ալեն Սիմոնյան18:4813.01.25
-
ՀասարակականԱվտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը18:3313.01.25
-
ՀասարակականԵրևանում քաղաքացին հայտնել է, որ իր հաշվեհամարից հափշտակել են շուրջ 3 մլն դրամ18:0713.01.25
-
ՀասարակականՈսկու շուկայի բունտը. հարկերի կրկնակի բարձրացումն առևտրականներին փողոց է հանել18:0013.01.25
Խորոված թառափ, առնվազն 10 տարվա հնության կոնյակ․ Աջափնյակի թաղապետարանի ամանորյա կորպորատիվը մոտ 2 միլիոն դրամ կարժենա, գումարը կվճարվի համայնքային բյուջեից
Սառը խորտիկներ, խորոված թառափ, առնվազն 10 տարվա հնության կոնյակ․ Աջափնյակի թաղապետարանի աշխատակիցների ամանորյա կորպորատիվը շուրջ երկու միլիոն դրամ կարժենա։ Գումարը կվճարվի համայնքային բյուջեից։ Քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթել է «ՍՓՈՐԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն՝ 1 միլիոն 998 հազար դրամով: Բացի այս ընկերությունից՝ էլեկտրոնային աճուրդին մասնակցել է նաև 2024-ի հունիսին հիմնադրված «Գարանտ 24» ՍՊԸ-ն։ Բայց, ի տարբերություն «ՍՓՈՐԹ ՍԵՐՎԻՍ»-ի, այս ընկերությունն անհավանական բարձր գին է առաջարկել՝ 456 մլն դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ միջոցառման համար նախատեսված բյուջեն 2 միլիոն դրամ է: Factor․am-ն ուսումնասիրել է Աջափնյակի թաղապետարանի աշխատակիցների համար ամանորյա միջոցառման կազմակերպման պայամանագրի տեխնիկական բնութագիրը, պարզվում է՝ հյուրասիրությունը կազմակերպվում է 110 հոգու համար։
Իսկ ի՞նչ է մատուցվելու հյուրերին: Ըստ տեխբնութագրի՝ բարձրակարգ ռեստորանում առաջարկվելու են բազմապիսի նախուտեստներ, խորտիկներ, տաք ուտեստներ, բարձրակարգ խմիչքներ ու թարմ մրգեր: Հանդիսության անցկացման վայրն ընտրվելու է Աջափնյակ վարչական շրջանի կամ Երևան քաղաքից դեպի Արագածոտնի մարզ մինչև 5 կմ հեռավորության վրա բարձրակարգ ռեստորաններից մեկում։
Ճաշացանկը հետևյալն է․
Նախուտեստ`
խոշոր սև և կանաչ ձիթապտուղ, կիտրոն, առնվազն 4 տեսակի պանիր, լոլիկ, վարունգ, քաղցր, կծու պղպեղ, խառը կանաչի, քամած մածուն, ռեժան, թթու,
Սառը խորտիկներ՝ ապխտած երշիկ, ֆիլե, բաստուրմա, սուջուխ, ռուլետ, պաշինա, ձկան տեսականի, մայրաքաղաքային, ցեզար, փաթաթած սմբուկ, տավարի մսով և սալորաչրով աղցաններ,
Տաք ուտեստներից՝ խոզի, հորթի, գառան խորոված տապակած կարտոֆիլ, խորոված թառափ, ուզբեկական փլավ, հացի տեսականի, լավաշ,
Խմիչքներից՝ բարձր կարգի, առնվազն 10 տարվա պահպանման, 0.7լ գործարանային, շշալցված կոնյակ, բարձր կարգի ալֆա սպիրտից 0.7լ գործարանային, շշալցված օղի, կարմիր և սպիտակ կիսաչոր, բարձր կարգի գինի, զովացուցիչ ըմպելիքներ, բնական հյութեր, 1լ բարձրորակ կոմպոտներ, գազավորված ըմպելիք, բարձրորակ՝ 0.5լ գործարանային, շշալցված հանքային ջրեր,
Մրգերից՝ նարինջ, մանդարին, խնձոր, բանան, թուրինջ, կիվի, աղացած, լուծվող սուրճ, սև և կանաչ թեյ։
Ըստ տեխնիկական բնութագրի՝ սրահը պետք է հագեցած լինի օդափոխության և լուսաձայնային համակարգերով։ Փորձառու հանդիսավար ու դիջեյ էլ է պահանջվում, սպասարկող տեխանձնակազմով համապատասխան ձայնային տեխնիկան ևս պարտադիր է։ Այս միջոցառմանը պիտի մասնակցեր Աջափնյակ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը, քանի որ մրցույթը նրա օրոք է հայտարարվել։ Բայց նա նոյեմբերի 8-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, և վարչական շրջանի ղեկավար նշանակվեց նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
- 23:30 13.01.25 Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը Կարդալ ավելին
- 22:52 13.01.25 Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Կարդալ ավելին
- 22:40 13.01.25 Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան Կարդալ ավելին
- 22:35 13.01.25 Ինքը նախկիններից վատ ա թալանում, դժգոհ եմ. քաղաքացիների բողոքը և Ավինյանի կարգին մուննաթը Կարդալ ավելին