Լրահոս
Հասարակական
22:45
08.06.24
1 962

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակում

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում 37-ամյա տղամարդն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով Արամուս գյուղի 2-րդ փողոցում՝ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատին, մոտ 5 մետր գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 2-րդ տան բակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերաիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել: