Լրահոս
Տարածաշրջան
14:43
02.12.24
123

Խռովության ու ապստամբության կրակն ավելի է թեժանում. հերթական ծանր գիշերը՝ Թբիլիսիում

 

4-րդ օրն է` չի խաղաղվում Թբիլիսին: Վրաստանի մայրաքաղաքում գիշերը ցուցարարները մոլոտովի կոկտեյներ են նետել իրավապահների ուղղությամբ: Նրանց ձեռքին նաև հրավառ այլ նյութեր են եղել: Ըստ երկրի ներքին գործերի նախարարության՝ 100-ից ավելի ոստիկան է տուժել: Ինչպես հիշում եք՝ եվրաինտեգրման օրակարգը մինչև 2028 հետաձգելու իշխանությունների որոշումն է ցուցարարների բողոքի պատճառը: Նրանց մի մասին ուժայինները ձերբակալել են: Ոստիկանությունը նաև ջրցան մեքենաներ է կիրառել: