Լրահոս
Քաղաքական
16:32
12.07.22
210

Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացն ԱԺ նախագահն անվանում է «շատ հաճելի»

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթացը «շատ հաճելի է» անվանել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: 

Նրան այսօր օրենսդիրի միջանցքում է հանդիպել «Հայլուր»-ի թղթակից Կարինե Մանգասարյանը, հարցրել՝ ինչու՞ է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցով խորհրդի նիստ հրավիրելու հայտարարությունը հեռացվել Ազգային ժողովի կայքից: