-
Հասարակական
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. բժիշկներն արձանագրել են նրա մшhը
23:4517.04.25 -
Միջազգային
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թեթևացնո՞ւմ է ԱՄՆ-ը. Ուկրաինայի հարցով բանակցություններ՝ Փարիզում
23:0017.04.25 -
Քաղաքական
Ջահակիր դառնալ ցանկացող երիտասարդները շատանում են. համազգային միակ միջոցառումը՝ Ապրիլի 24-ին ընդառաջ
22:3017.04.25 -
Քաղաքական
Գյումրիում տապալումից հետո ՔՊ-ն այլ ծրագիր է մշակում. միանձնյա որոշումներ չեն լինելու
22:1517.04.25 -
Իրավական
Ենթադրաբար ապօրինի գույքը պետք է ուղղակի կապ ունենա անձին վերագրվող հանցանքի հետ. սահմանադրագետ
21:4517.04.25 -
Քաղաքական
Փաշինյանն Ալիևից երաշխիքներ է ստացե՞լ. սկանդալային հայտարարությունը կրկնում է ՀՀ վարչապետը
21:3017.04.25 -
Քաղաքական
Նիկոլը դրսի տերերի թելադրանքով Հայաստանն է դնում զոհասեղանին․ Անդրանիկ Թևանյան
19:4517.04.25 -
Քաղաքական
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի Թուրքիայո՞ւմ. Թբիլիսիում եռակողմ հանդիպում է
19:3017.04.25 -
Արտաքին քաղաքականություն
Մենք միայն ուրախ կլինենք օգնել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին. Զախարովա
18:3417.04.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նոր տագնապ և լարված սպասում. «Պատերազմ չի լինելու»,- խոստանում է Փաշինյանը
18:3017.04.25 -
Հասարակական
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ. ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է ոլորտի նվիրյալներին
18:1517.04.25 -
Քաղաքական
Էս երկրում մենակ մարդն ա էժան. քաղաքացիները սարսռած են ապրանքների թանկացումից
18:0017.04.25 -
Քաղաքական
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ Փաշինյան
17:4517.04.25 -
Քաղաքական
Մանրամասներ՝ Թբիլիսիում կայացած Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպումից
17:3417.04.25 -
Քաղաքական
Փարաքարում հանգիստ շունչ են քաշում և սպասում 2026-ի ընտրություններում ՔՊ-ի վերջնական տապալմանը
17:1517.04.25
Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը վերաբերող հարցին։
Մասնավորապես, հարցը վերաբերում էր նրան, որ ՀՀ վարչապետը, ըստ լրագրողի, հայտարարել է, որ «փորձեր են արվում ներկայացնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ներկայացնում է Հայաստանի տարածքում հաղորդակցության ուղիների անվտանգության ապահովումը երրորդ ուժերի կամ կողմի միջոցով։ Նա նշել է, որ նման ըմբռնումը իրականության հետ կապ չունի։ Ըստ նրա, իրականում այդ գործառույթը վերապահված է Հայաստանին։ Եվ մեջբերել է եռակողմ հայտարարության 9-րդ կետը, բայց ոչ մինչև վերջ։ Նա բաց է թողել վերջնամասը, որտեղ ասվում է, որ տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են անվավեր դարձնել այս փաստաթուղթը, և ինչի՞ կարող է դա հանգեցնել այս դեպքում»։
Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ գուշակել պետք չէ, և այս հարցը պարզապես պետք է ուղղել պաշտոնական Երևանին։
«Մենք նման ցանկության մասին չենք լսել։ Այդ մասին ոչ դիվանագիտական խողովակներով է հայտարարվել, ոչ էլ հրապարակային դաշտում ենք նման բան տեսել։ Մենք երբեք նման բանի չենք հանդիպել։ Այլ բան է, որ մենք տեսնում ենք թե՛ առկա փաստաթղթերը, թե՛ դրանց դրույթները շահարկելու կրկնվող փորձերը։ Գիտեք, ինչպես հայտնի ռեպրիզում. «Կամ խաղում ենք, կամ չենք խաղում»: Այնուամենայնիվ, խոսքը միջազգային իրավունքի մասին է, այն փաստաթղթերի մասին, որոնք ստորագրել են կողմերը, որոնց կողմերը պարբերաբար հղում են անում։ Եվ ավելին, խոսվում է փաստաթղթերի մասին և մեջբերումներ են արվում փաստաթղթերից, որոնք իրականացվում են։ Եվ դրանք իրականացվում են, գիտեք, ոչ թե կախարդական փայտիկի ազդեցությամբ, այլ մարդկանց կողմից, որոնք իրենց ներդրումն են անում, որոնք զոհում են ոչ միայն իրենց ժամանակը, այլև երբեմն իրենց կյանքը, որպեսզի գրվածն իրականություն դառնա։ Ուստի, ինձ թվում է, որ փաստաթղթերի մեջբերումներին նման անլուրջ, եթե չասենք՝ անպատասխանատու կերպով վերաբերվել, ըստ իս, չի կարելի»,- ասել է Զախարովան։
Ըստ նրա, ի թիվս այլ բաների, «հսկայական գին են վճարել ներկա փուլին նախորդող սերունդները, որպեսզի չտեսնելուն տան էությունը, հրաժարվեն գրվածից՝ հօգուտ ներկա պահի ինչ-որ կոնյունկտուրայի»։
«Այնուամենայնիվ, պետք է հարգել նրանց, ովքեր երբեմն իրենց կյանքի գնով, այսպես ասած, մոտեցրել են կարգավորման պահը, պայքարել խաղաղության համար, հայտնվելով տարբեր իրավիճակներում, բայց, այսպես թե այնպես, խաղաղ ապագա են ցանկացել իրենց տարածաշրջանի համար: Եվ պետք է հարգանքով վերաբերվել նրանց ջանքերին, ովքեր մշակել են այս փաստաթղթերի համապատասխան դրույթները դարձյալ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության, և ոչ թե խաղալ բառերի հետ։ Ահա, սա է ամենակարևորը․ որ պատասխանատու քաղաքական գործիչներն անպատասխանատու չվերաբերվեն այն փաստաթղթերին, որոնք մշակվել են պատմական բարդ գործընթացի արդյունքում։
Բայց եթե ձեր հարցին պատասխանեն, խնդրում եմ, պատմեք մեզ»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
-
23:58 17.04.25 Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Սյունիք Կարդալ ավելին
-
23:30 17.04.25 Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին․ հայտարարություն Կարդալ ավելին
-
22:30 17.04.25 Ջահակիր դառնալ ցանկացող երիտասարդները շատանում են. համազգային միակ միջոցառումը՝ Ապրիլի 24-ին ընդառաջ Կարդալ ավելին
-
22:15 17.04.25 Գյումրիում տապալումից հետո ՔՊ-ն այլ ծրագիր է մշակում. միանձնյա որոշումներ չեն լինելու Կարդալ ավելին