Լրահոս
Քաղաքական
18:12
14.02.25
279

Զախարովան մեկնաբանել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի սկիզբը

Img default alt hy

Կարգավորող շրջանակները և տարիֆային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի ներսում, միմյանց բացառվող բնույթ ունեն, և այստեղ հարցը քաղաքական նախապատվությունների մեջ չէ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի սկիզբը։

«Այս հարցի բարձրաձայնումից խուսափելու, այն կոծկելու և այս կարևոր նրբերանգը չտեսնելու փորձերը իրականության ժխտում են և, հնարավոր է, ինչ-որ չափով նրանց ապատեղեկատվությունը, ովքեր առաջարկում են համապատասխան որոշումներ ընդունել։ Խոսքը վերաբերում է Հայաստանի ինքնիշխան ընտրությանը, և Ռուսաստանը դա չի հերքում։ Սակայն Հայաստանի ներկայիս իշխանություններն են, այլ ոչ թե Ռուսաստանը և ԵԱՏՄ-ն, որ կրում են հիմնական պատասխանատվությունը՝ բնակչությանը բացատրելու իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները»,- ասել է Զախարովան։

Զախարովան կոչ է արել հասկանալ այս ամենը, հատկապես, երբ կայացվում են երկրի համար ճակատագրական որոշումներ։ Զախարովան կարծում է, որ եթե Երևանի ներկայիս իշխանությունների համար արևմտյան փորձն այդքան հաճելի է, պետք է հայացք գցել, սոցհարցում անել, հանրաքվե անցկացնել»։