Լրահոս
Միջազգային
20:13
07.11.24
53

Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ ի՞նչ են քննարկել

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում շնորհավորել է նրան պատմական և համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Զելենսկին ընդգծել է, որ այս հաջողությունը հնարավոր դարձավ Թրամփի տպավորիչ նախընտրական արշավի շնորհիվ:

«Ես շնորհավորեցի նախագահ Թրամփին նրա պատմական և համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Նա կարողացավ այս հաջողությունը գրանցել իր ապշեցուցիչ ընտրարշավի շնորհիվ։ Գնահատանքի խոսքեր ասացի նաև նրա ընտանիքին և թիմին՝ իրենց հիանալի աշխատանքի համար»,- «X» իր էջում հայտարարել է Զելենսկին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել ամուր և արդյունավետ երկխոսությունը՝ խթանելով համագործակցությունը։

Զելենսկին ընդգծել է ԱՄՆ ուժեղ և վստահ առաջնորդության կարևորությունը՝ ապահովելու խաղաղություն և արդար աշխարհ։