Լրահոս
Միջազգային
23:56
09.06.26
273

Զելենսկին «պատերազմի կազինոյում» տանուլ է տվել Ուկրաինայի ժողովրդին․ Զախարովա

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին, որը հայտարարում էր, թե իր «հաղթաթղթերը» մարդիկ էին, կրկին Լոնդոնից զենք և գումար է խնդրել՝ ուկրաինացի ժողովրդին թնդանոթի միս դարձնելու համար։ «Պատերազմի կազինոյում» խաղադրույքները հասել են Ուկրաինայի ապագան սերունդներ առաջ գրավ դնելու չափերի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Իր Telegram-ալիքում նա ուշադրություն է հրավիրել Զելենսկու այն խոսքերի վրա, թե կենդանի մարդիկ՝ խիզախ և խելացի քաղաքացիները, Ուկրաինայի գլխավոր «քարտերն» են։

«Հիմնական բառերն են՝ էին, մարդիկ, քարտեր։ Կազմակերպելով «խիզախ» և «խելացի» մարդկանց անողոք «գերեզմանում հայտնվելը» (մոգիլիզացիան), Զելենսկին թղթախաղում տանուլ է տվել սեփական ժողովրդին՝ մարդկանց վերածելով իր «վեցանոցների»։ Պատերազմն իր համար կազինո է, որտեղ խաղադրույք են դրվում միլիոնավոր կյանքեր, իսկ խաղաղության խոստումները փոխարկվում են միլիարդավոր դոլարների»,- նշել է նա։

«Եվ ահա այժմ անկյուն քշված թմրամոլը հերթական անգամ վազել է իր հովանավորների մոտ՝ նոր «չափաբաժնի» համար։ Լոնդոնում նա դողացող ձեռքով կրկին պահանջում է ավելի շատ գումար, ավելի շատ զենք և ավելի շատ թնդանոթի միս։ Բանկովային (նախագահի նստավայր) արդեն բանկ անելու բան չի մնացել՝ գրավադրված է ամեն ինչ մի քանի սերունդ առաջ»,- ընդգծել է Զախարովան։