Լրահոս
Քաղաքական
14:45
04.10.24
954

Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրեք այս վտանգավոր խաղերը. Ալիև

Img default alt hy

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ հետ այցելել է օկուպացված Արցախ, մասնակցել Ջրականում (Ջաբրայիլ) կառուցված բնակելի համալիրի բացմանը և նոր տներ տեղափոխված բնակիչներին նվիրել բնակարանների բանալիները։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ալիևը առիթը բաց չի թողել կրկին մեղադրելու Հայաստանին ինտենսիվ զինվելու մեջ և սպառնալիքներ հնչեցնելու ՀՀ հասցեին:

«Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրեք այս վտանգավոր խաղերը։ Մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում, մյուս կողմից՝ մասշտաբային սպառազինություն են գնում։ Ո՞վ է նրանց զենք տալիս, Ֆրանսիան և հակաադրբեջանական այլ երկրներ։ Ինչո՞ւ են այդ զենքերը նրանց անվճար տալիս։ Որքան էլ փորձեն, ոչինչ չի ստացվի։ Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը, երբ դիմում էին ՌԴ-ին պատերազմը կանգնեցնելու համար»,- ասել է նա: