Լրահոս
Հասարակական
11:15
15.09.22
474

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 11:00-ի դրությամբ

Img default alt hy

Ժամը 11:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ:

Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվը 105 է: