Լրահոս
Հասարակական
13:40
06.09.22
721

Զինվոր է զոհվել

Img default alt hy

Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.), հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին», - նշվում է ՊՆ հաղորդագրությունում։