Լրահոս
2025-10-23
-
ՔաղաքականԵս հիմա ներկայանում եմ որպես մի ամբողջ սերնդի փաստաբան․ Գեղամ Մանուկյան«Ես հիմա ներկայանում եմ որպես փաստաբան մի ամբողջ սերնդի, որ 1988-ին ազնիվ մղումներով ոտքի ելավ մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, բացականչեցին «միացում», որը հանգեցրեց ՀՀ անկախության հռչակագրի ընդունմանը, Արցախի Հանրապետության հռչակմանը: Էն ժամանակ Արցախյան հարցը թո՞կ էր»,- ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:Ավելին12:1923.10.25 -
ՀասարակականՈրոշումն ընդունվեց. Լենինգրադյան փողոցը կանվանափոխվի Քըրք Քըրքորյանի անվամբԵրևանի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենիգրադյան փողոցը կանվանափոխվի։Ավելին12:1523.10.25 -
ՀասարակականԿոտայքում «Opel Zafira»-ն բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. կան տուժածներԱյսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս՝ «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել:Ավելին12:0623.10.25 -
ՔաղաքականՀովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարքները հանցագործություն են. ԹաթոյանԿիրակի օրը Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարաքները հանցագործություն են, որոնք պատժելի են ՀՀ քրեական օրենսգրքով: Այս արարքների կատարմանը նա ներգրավել է նաև արդեն նախկին հոգևորական, կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանին: ՀՀ քրեական օրենսգիրքը, 290-րդ հոդվածը քրեական պատիժ է նախատեսել կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելու համար, ինչպես նաև ավելի ծանր պատիժ, եթե այն կատարվել է ծառայողական լիազորությունն օգտագործելով, կամ այդ լիազորությամբ պայմանավորված ազդեցությունն օգտագործելով: Այս մասին Ֆեյսբուքյան տեսանյութում ասել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը:Ավելին11:5723.10.25 -
ՀասարակականԱսում ես՝ կաթողիկոսը աղջիկ ունի, օրենքով չի թույլատրվում, իսկ օրենքով թույլատրվո՞ւմ է, որ վարչապետը պետական դավաճան լինի. Հուսիկ Արա«Պետք է Նիկոլ Փաշինյանին պատվիրողից հարցնել՝ Ալիևից ու Փաշազադեից, թե մինչև ուր պետք է հասնի հակաեկեղեցական արշավը: Ենթադրաբար պետք է հասնի Հայ առաքելական սուրբ եկեղեցու վերջնականապես ոչնչացմանն ու կործանմանը, կամ այնպիսի վիճակին հասցնելուն, որ եղած-չեղած նույն հաշիվը լինի: Ինքը կատարում է իր տերերի պատվերը, իսկ տերերը ծրագրել են ոչնչացնել ոչ միայն եկեղեցին, այլև ընդհանրապես հայ էթնոսն ու հայ ժողովրդին»,- «News. 5tv.am»-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, ասաց բանաստեղծ Հուսիկ Արան.Ավելին11:4223.10.25 -
ՀասարակականԿալանավորված անձը հիվանդանոցի պատուհանից ցած է նետվել․ նրա փախուստը կանխվել էՀոկտեմբերի 22-ին` ժամը 19։10-ի սահմաններում, հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված «Արմավիր» ՔԿՀ–ի կալանավորված անձը, ցած թռչելով հիվանդանոցի պատուհանից, դիմել է փախուստի։Ավելին11:3023.10.25 -
ԻրավականՄեկ շաբաթվա ընթացքում ակնհայտ քաղաքական պատճառով կալանավորվում է արդեն երկրորդ փաստաբանը՝ Ռուբեն ՄխիթարյանըՓաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Մեկ շաբաթվա ընթացքում ակնհայտ քաղաքական պատճառով, ակնհայտ ապօրինաբար, ակնհայտ անհիմն կալանավորվում է արդեն երկրորդ փաստաբանը՝ Ռուբեն Մխիթարյանը։Ավելին11:1923.10.25 -
Մամուլի տեսությունՍերժ Սարգսյանի թիմից Նիկոլ Փաշինյանի գիրկը ընկած Արգիշտի Մեխակյանի մասին․ «Ժողովուրդ»Թեև Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ջանում են առաջնորդվել խելագարության կանխավարկածով, որ առաջխաղացման հնարավորություն ունենան թիմում, սակայն 25 հազար դոլար կաշառքի թեմայի մեջ թաթախված Արգիշտի Մեխակյանին հորդորում ենք հրապարակավ փոխել վարքագիծը և մտնել օրինական դաշտ:Ավելին11:1623.10.25 -
ՄիջազգայինԹրամփը չեղարկել է Բուդապեշտում Պուտինի հետ հանդիպումըԹրամփը չեղարկել է Բուդապեշտում Պուտինի հետ հանդիպումը, բայց հնարավոր է համարում հանդիպել ապագայում:Ավելին11:1023.10.25 -
Մամուլի տեսությունԵկեղեցու և հայ ժողովրդի միակամությունն ավելի է նյարդայնացնում իշխանություններին. «Փաստ»Երեկ ՔՊ-ի ղեկավարը փաստացի հայտարարեց Հայ առաքելական եկեղեցու դեմ իր հայտարարած պատերազմի քայլերի շարունակականության մասին: Եթե մոտավորապես թարգմանենք նրա միտքը, ապա նա ցանկանում է ՀԱԵ եկեղեցիները փոխանցել «պետությանը», ստեղծել սեփական եկեղեցին, հենվել քաղաքացի «Ստեփան Ասատրյանների» վրա: Երևի հետո ինքն էլ «կաթողիկոս» կնշանակի որևէ մեկին: Իսկ մինչ այդ ոչ պակաս վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում:Ավելին10:5723.10.25 -
ԻրավականԿալանավորվել է Վարդան Ղուկասյանի եղբոր թոռըԳյումրիում զանգվածային անկարգությունների գործով, դատարանի որոշմամբ կալանավորվել է Գյումրու ավագանու ՀԿԿ խմբակցության անդամ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը:Ավելին10:4823.10.25 -
Մամուլի տեսությունԻշխանությունն այս լուրն իբրեւ դիվանագիտական հզոր հաղթանակ ճոճեց․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ալիեւը նախօրեին հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։Ավելին10:3923.10.25 -
Մամուլի տեսությունՎալոդյա Գրիգորյանի սպանությունից 1 ամիս անց գործը բացահայտված չէ․«Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մեկ ամիս է անցել Փարաքարի համայնքի ընտրված ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունից, սակայն իրավապահ համակարգը դեռ չի ներկայացրել գործի ամբողջական եւ լուրջ բացահայտում։ Վալոդյա Գրիգորյանի մայրը՝ Մարինե Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ համոզված է՝ սպանությունն ունեցել է ոչ միայն կատարող, այլեւ պատվիրատուներ եւ կազմակերպիչներ:Ավելին10:3623.10.25 -
Մամուլի տեսությունՀայաստանում ընդդիմադիր համայնքապետ լինելը նշանակում է դառնալ թիրախ. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչեց իր՝ վերջերս հնչեցրած սպառնալիքները՝ ուղղված Վարդան Ղուկասյանին։ Գյումրու քաղաքապետարանի շենք ներխուժեցին ուժայինները և ձերբակալեցին ութ անձի, այդ թվում՝ քաղաքապետին։ Ղուկասյանը մեղադրվում է ոչ թե կաշառք ստանալու, այլ կաշառք պահանջելու մեջ՝ 10 հազար դոլարի չափով։ Դրա հիման վրա հակակոռուպցիոն դատարանը որպես խափանման միջոց ընտրել է երկու ամսվա կալանք։Ավելին10:3223.10.25 -
Մամուլի տեսությունՀայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ArmLur.am-ի աղբյուրները փոխանցել էին, որ ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ: Այսօր հայտնի դարձավ այդ մասին պաշտոնապես:Ավելին10:2523.10.25 -
Մամուլի տեսությունԲարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «2022 թվականին ՔՊ-ն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ է իրականացրել, որով բարձրացրել են կուսակցությունների դաշինքների անցողիկ շեմը:Ավելին10:2123.10.25 -
Մամուլի տեսությունԿաթողիկոսը պատրաստ է նույնիսկ կալանավայրից կառավարել եկեղեցին․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքական եւ հոգեւոր կյանքում լարումները նոր փուլ են մտնում։ Վերջին օրերին իշխանական ամենաբարձր շրջանակների հայտարարությունները (Ազգային ժողովի փոխնախագահ) ավելի քան ուղիղ են. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պետք է ազատի Վեհարանը եւ հեռանա:Ավելին10:1623.10.25 -
ՔաղաքականԵրևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը». CivilnetՀայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբում է նաև Արցախի շրջափկամանը մասնակցած «էկոակտիվիստ» ոմն Դիլարա Էֆենդիևան։ Գրում է Civilnet-ը։Ավելին10:1123.10.25 -
Մամուլի տեսությունՀակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում, մեր տեղեկություններով, համագործակցում է օտարերկրյա կազմակերպությունների հետ։Ավելին10:0023.10.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ։Ավելին09:5423.10.25