Լրահոս

2025-04-17
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Սյունիք
    Սյունիք կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումն ու համագործակցությունը։ Զրույցը ներառում էր մի շարք թեմաներ՝ այդ թվում՝ Սյունիքում տեղական ինքնակառավարման դերը,, ընդգրկուն զարգացման կարեւորությունը եւ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ «Ուրախ էի կրկին հանդիպել մարզպետ Ղուկասյանին։ Քննարկեցինք Սյունիքի զարգացման ընթացքն ու մարզպետի ապագայի տեսլականը։ Ինձ համար խաղաղությունն ու անվտանգությունը առանցքային են այս դինամիկ տարածաշրջանի ներուժը լիարժեք օգտագործելու համար։ Վստահեցրի՝ Միացյալ Թագավորության աջակցությունը շարունակական է»։ – նշել է դեսպան Գալագերը։
    23:58
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. բժիշկներն արձանագրել են նրա մшhը
    Այսօր՝ ապրիլի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61 կմ հատվածում՝ վերգետնյա ացնման հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Վահան Թ․-ն իր վարած «Datsun» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության, այնուհետև ոստիկանություն․ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են հետիոտնի մահը։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
    23:45
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին․ հայտարարություն
    Տարածվող լուրերը, թե Սամվել Բաբայանը հավակնում է Արցախի նախագահի պաշտոնին, իրականությանը չեն համապատասխանում։ Այդ մասին հայտարարել են Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից․ «Ի պատասխան լրատվամիջոցների կողմից ստացված հարցումների և հանրային դաշտում տարածվող չհիմնավորված տեղեկատվության՝ հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին։ Իսկ տարածվող նմանատիպ տեղեկությունները դիտարկում ենք որպես միտումնավոր արշավ՝ ուղղված հասարակական կարծիքի մանիպուլյացիային։ Արցախի պետական ինստիտուտների պահպանման և շարունակականության վերաբերյալ Սամվել Բաբայանի դիրքորոշումները բազմիցս արտահայտվել են գործող նախագահ Սամվել Շահրամանյանի հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի լիագումար նիստերի և աշխատանքային հանդիպումների շրջանակում «Միասնական հայրենիք» խմբակցության գործունեութամբ։ Հորդորում ենք լրատվամիջոցներին դադարեցնել իրականության հետ կապ չունեցող թեզերի շրջանառությունը և առաջնորդվել մասնագիտական պատասխանատվության չափանիշներով»։
    23:30
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում ծնվել է ընտանիքի 12-րդ երեխան
    Վանաձորի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 12-րդ երեխան: Փոքրիկը ծնվել է կեսարյան հատման միջոցով՝ 3 կգ քաշով: Թե մայրիկի, թե բալիկի վիճակը բավարար է, նրանք այսօր դուրս են գրվել: Աղջնակին ընտանիքն անվանակոչել է Աննա-Մարիա: Տանը նրան սպասում են ավագ 9 քույրերը, 2 եղբայրներն ու ընտանիքի մյուս անդամները:
    23:15
    17.04.25
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թեթևացնո՞ւմ է ԱՄՆ-ը. Ուկրաինայի հարցով բանակցություններ՝ Փարիզում
    Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները մեղմացնելու հնարավորություն է տեսնում արևմտյան մամուլը: Մինչդեռ Վաշինգտոնը կարծես այլ պլաններ ունի: Չնայած երկու կողմն էլ դրական է գնահատում Վաշինգտոն-Մոսկվա բանակցությունները՝ Սպիտակ տունը հայտարարում է՝ քանի դեռ ռուս-ուկրաինական հակամարտությունը չի ավարտվել, պատժամիջոցների վերաբերյալ քննարկում չի լինի:
    23:00
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Որոտան գետում
    Ապրիլի 17-ին՝ ժամը 17:25-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին Volvo մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Որոտան գետում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, քաղաքացիների հետ վարորդին դուրս բերել բեռնատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
    22:45
    17.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ջահակիր դառնալ ցանկացող երիտասարդները շատանում են. համազգային միակ միջոցառումը՝ Ապրիլի 24-ին ընդառաջ
    Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա խաչ քաշող, Արարատ լեռն ուրացող Հայաստանի իշխանության քայլերին համազգային հուժկու միջոցառումով են պատասխանելու երիտասարդները ցեղասպանության 110-րդ տարելիցին:
    22:30
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի ԱԳ նախարարն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են
    Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է IRNA-ն: Արաղչին երկօրյա այցով Մոսկվա է ժամանել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ Մոսկվա ժամանելուն պես Արաղչին ասել էր, որ այնտեղ է՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելու համար: Նա տեղեկացրել է, որ ուղերձը վերաբերում է միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարցերին:
    22:22
    17.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Գյումրիում տապալումից հետո ՔՊ-ն այլ ծրագիր է մշակում. միանձնյա որոշումներ չեն լինելու
    Հեշտ աշխատանք չի սպասվում Գյումրիի նորընտիր ղեկավարությանը: Կարծում են քաղաքագետները: ՔՊ-ականները շարունակելու են Գյումրիում իշխանությյուն ձևավորած 4 ուժերին պառակտելու փորձերը: Այդպես էին անում նախընտրական քարոզչության ընթացքում: Քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում արտահերթ ընտրություն է պահանջում՝ մոռացած, որ ընտրությունների արդյունքների հրապարակումից ժամեր անց իրենց առաջնորդը հայտարարեց՝ քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն է ունեցել, քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։
    22:15
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
    Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքական անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկամարտի 343 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունում Հարությունյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ երեք հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահելով 158 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում Հարությունյանը միայն մեկ մոտեցում է հաջող կատարել՝ բարձրացնելով 185 կգ կշռող ծանրաձողը։
    22:00
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ենթադրաբար ապօրինի գույքը պետք է ուղղակի կապ ունենա անձին վերագրվող հանցանքի հետ. սահմանադրագետ
    Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է. «2020 թվականի ապրիլի 16-ին ընդունվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որի արդյունքում ներդրվող ինստիտուտն ակնհայտ հակասահմանադրականության խնդիր ուներ, օրենքն էլ՝ հակաիրավական ու խնդրահարույց տարրեր։ Արդյունքում՝ հարուցվել են 100-ից ավելի հայցեր։ Պրակտիկայում մեր ամենամեծ խնդիրն այն էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով անցնող անձը մեղադրվում էր, դիցուք՝ մի հանցանքի համար, որը ենթադրաբար կատարվել էր 2014-2015 թթ., բայց նրանից ուզում էին բռնագանձել գույք, որը վերջինս ձեռք էր բերել, օրինակ՝ 1995 կամ 2003 թվականներին, ու այդ գույքը որեւէ կապ չուներ հանցագործության դեպքի հետ։ Ըստ՝ ՍԴ որոշման հրապարակված եզրափակիչ մասի, այսուհետ՝ ենթադրաբար ապօրինի գույքը պետք է ուղղակի կապ ունենա անձին վերագրվող հանցանքի հետ։ ՍԴՈ 1776 որոշումը դեռ պետք է հրապարակվի, հասանելի է միայն եզրափակիչ մասը, բայց ակնհայտ է, որ էականորեն սահմանափակվելու է այս հակաիրավական օրենքի կիրառումը»։
    21:45
    17.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանն Ալիևից երաշխիքներ է ստացե՞լ. սկանդալային հայտարարությունը կրկնում է ՀՀ վարչապետը
    Երկրի գլխավոր քաղաքական ամբիոնից Հայաստանի վարչապետը հերթական անգամ ասում է, որ փակում է հայոց պատմության արցախյան էջը: Ավելին, այսօր Նիկոլ Փաշինյանը առանց այլևայլությունների հայտարարում է, որ Ադրբեջանի հետ Հարավայի Կովկասի պատմության նոր էջ է բացում: Խորհրդարանում կառավարության հնգամյա ծրագրի կատարողականի ժամանակ Փաշինյանի հնչեցրած մտքերը ներկայացնում է Արփի Սուքիասյանը:
    21:30
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը
    Կառավարությունը որոշում է 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2025 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
    21:15
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել
    Քեմբրիջի համալսարանի գիտնականների թիմը, որն ուսումնասիրում է K2-18b էկզոմոլորակը, գտել է մոլեկուլների առկայության նշաններ, որոնք Երկրի վրա կարող են արտադրվել միայն կենդանի օրգանիզմների կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC–ն: Սա երկրորդ դեպքն է, որ «Ջեյմս Վեբ» աստղադիտակի միջոցով մոլորակի մթնոլորտում հայտնաբերվում են քիմիական նյութեր, որոնք կարող են վկայել կյանքի մասին: Քեմբրիջի գիտնականների թիմը, և այլ աստղագետներ ընդգծում են, որ ավելի շատ տվյալներ են անհրաժեշտ իրենց՝ այդ արդյունքները հաստատելու համար: «Սա այժմ մեր ունեցած ամենահամոզիչ ապացույցն է, որ այնտեղ՝ ինչ-որ տեղ կարող է կյանք լինել: Ես կարող եմ ասել, որ մենք կկարողանանք հաստատել այս ապացույցը 1–2 տարվա ընթացքում», - ասել է գլխավոր հետազոտող, պրոֆեսոր Նիկկու Մադհուսուդհան: Նշվում է, որ K2-18b-ը Երկիր մոլորակից 2.5 անգամ մեծ է: Այն հեռու է մեզնից ավելի քան հազար տրիլիոն կմ:
    21:00
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
    Ապրիլի 17-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը: Սրբազան արարողության ընթացքում՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։ Ապա շարականների երգեցողության ներքո, Աստվածորդու օրինակով Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ՝ Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Հոգեշնորհ Տ․ Մաշտոց աբեղա Մխիթարյանի, Բարեշնորհ Արման սարկավագ Մանուկյանի, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ Դավիթ սարկավագ Ղամբարյանի, Արմեն դպիր Գրիգորյանի, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ Դավիթ Գրիգորյանի, Արթուր Մանուկյանի, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողներ Խաչիկ Մինասյանի, Գոռ Գևորգյանի, «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Համբարձում Խանզաձյանի, Մհեր Ավագյանի, ինչպես նաև մանուկներ Օհան Օհանյանի, Սպարտակ Գասպարյանի, Դավիթ և Տիգրան Պետրոսյանների ոտքերը։ Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին։
    20:45
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Հուժկու հարված՝ Փաշինյանին. բազմահազարանոց երթի են պատրաստվում հայերը՝ ընդդեմ ուրացման
    Հայլուր 20։30 Հուժկու հարված՝ Փաշինյանին. բազմահազարանոց երթի են պատրաստվում հայերը՝ ընդդեմ ուրացման
    20:30
    17.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սարսափած է Երևանը պատմական ուրացումից. մենք սաղս ամաչում ենք իրա համար
    Մենք ա՞յս մարդուն ենք աջակցել 2018-ին. Երևանում փողոցից փողոց է անցնում այս հարցը: Ցավ են զգում շատերը, երբ լսում են Փաշինյանին: Ծիծաղն ու ամոթը միախառնվում են, երբ տեսնում են Հայաստանի վարչապետի ջղաձգումները խորհրդարանում՝ ամբիոնի մոտ:
    20:15
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա 3 վիրավոր
    Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «Renault Arkana» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
    20:00
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլը դրսի տերերի թելադրանքով Հայաստանն է դնում զոհասեղանին․ Անդրանիկ Թևանյան
    «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակից հետո արևմտյան գլոբալիստները չեն հանդարտվում: Վերջիններիս դուր չի գալիս այն, որ ԱՄՆ նախագահը փորձում է երկխոսել ՌԴ նախագահ Պուտինի հետ և խաղաղ լուծում գտնել Ուկրաինայի մասով: Գլոբալիստների համար կարևորը Ռուսաստանին ցանկացած գնով վնասելն է: Ու թքած, թե դրա արդյունքում ինչ կլինի Ուկրաինայի հետ, Վրաստանի հետ, Արցախի հետ, Հայաստանի ու մյուսների հետ: Նիկոլ Փաշինյանն այս շրջանակների համար օգտագործվող գործիք է: Նրան օգտագործեցին 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, որպեսզի ռուսներին վնասեին: Հետևանքը՝ 120 հազար արցախցիների էթնիկ զտումն էր: Մակրոններին, բայդեններին, միշելներին դա չհուզեց: Ձևական արցունքներ թափեցին ու անցան առաջ: Նիկոլն էլ նույնն արեց ու հիմա դրսի տերերի թելադրանքով Հայաստանն է դնում զոհասեղանին: Գլոբալիստների համար Թուրքիան Ռուսաստանի դեմ աշխատելու բնական դաշնակից է: Նիկոլ Փաշինյանն իր կաշվի ու աթոռի փրկության հարցում ապավինում է հենց Թուրքիային: Զուգահեռաբար նա շարունակում է օգտագործվել գլոբալիստների կողմից՝ Հայաստանը դարձնելով մանրադրամ: Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ում ընդդեմ Ռուսաստանի բանաձև է քվեարկվել, որին միացել է նաև Հայաստանը: Ըստ այդ բանաձևի՝ ՌԴ-ն Ուկրաինայի մասով ագրեսոր է ճանաչվել: Այսինքն՝ Հայաստանը, որը դե յուրե Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ԵԱՏՄ անդամ է, Հայաստանը, որտեղ կա ռուսական ռազմաբազա, Հայաստանը, որի անվտանգային համակարգը մեծապես Ռուսաստանից է կախված, ագրեսոր է ճանաչում նույն Ռուսաստանին և հանդես գալիս Ուկրաինայի կողմից: Եվ դա այն դեպքում, երբ Ուկրաինան մշտապես գործել է հօգուտ Ադրբեջանի, ողջունել է ադրբեջանական ագրեսիան՝ ընդդեմ Արցախի, 44-օրյա պատերազմի արդյունքների մասով շնորհավորել է Ադրբեջանին: Ուշագրավն այն է, որ ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին դեմ է քվեարկել ԱՄՆ-ը, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը: Վերջինս հաստատ դիվիդենտներ է քաղելու այս ամենից: Բնականաբար՝ Հայաստանի հաշվին: Սա Նիկոլ Փաշինյանի կողմից պրոթուրքական ու հակահայկական հերթական քայլն է, որից օգտվելու են Թուրքիան ու Ադրբեջանը: Քանի որ հայ-ռուսական հարաբերությունների վատացումից միայն այս երկու երկրները կարող են օգտվել: Սա պոզով ու պոչով դավաճանության վառ օրինակ է»:
    19:45
    17.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի Թուրքիայո՞ւմ. Թբիլիսիում եռակողմ հանդիպում է
    Թուրքիայից հետո Վրաստանում են տարածաշրջանային համագործակցության եզրեր փնտրում Երևանը, Թբիլիսին և Բաքուն: Տեսակետներով են փոխանակվել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները, ինչպես Անթալիայում պայմանավորվել էին նրանց ղեկավարները: Թբիլիսիում եռակողմ բանակցություններին զուգահեռ Բաքուն տևական դադարից հետո նորից վերհիշել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Այն բանից հետո, երբ Փաշինյանն ասաց, որ հանելու է Սահմանադրությունից հղումը Անկախության հռչակագրին և Մինսկի խումբը լուծարելու մասին դիմումը կստորագրի խաղաղության համաձայնագրի հետ միասին, Ադրբեջանի արտգործնախարարը խոսեց Երևանից Բաքվի նոր ակնկալիքի մասին՝ իրենք անարգել մուտք են ուզում Նախիջևան:
    19:30
    17.04.25
    Ավելին