Լրահոս
2026-07-20
-
ՄիջազգայինՈւկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին այսօր պետք է պաշտոնանկ անեն․ ուկրաինացի լրագրողԱվելի վաղ Զելենսկին պաշտոնանկ էր արել պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովին։ Նա պաշտոնից հեռացվել էր, ի թիվս այլ պատճառների, նաև Սիրսկու հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, որի փոփոխությունը նա պահանջում էր։ Դրանից հետո Ուկրաինայում սկսվել էին Ֆեդորովի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաներ։ Իր հերթին, «Ստրատա» (Страна) պարբերականը ուշադրություն էր հրավիրել այն բանին, որ բողոքի ակցիաները ցույց են տալիս ոչ այնքան Ֆեդորովի աջակցությունը, որքան Սիրսկուն պաշտոնանկ անելու պահանջները. հասարակության մեջ կարելի է նկատել Զելենսկուն ՈւԶՈւ գլխավոր հրամանատարին պաշտոնանկ անելու և նրան այլ անձով փոխարինելու հարցում փաստացի հարկադրելու միտում։Ավելին15:5020.07.26 -
ՀասարակականԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է անցկացվել անհատ ձեռնարակատեր Վիտալի Առուստամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Կիևյան 16/2. շաուրմայանոց), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:Ավելին15:4520.07.26 -
ՄիջազգայինԷնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնըԱյս մասին հայտնել է թագավորական մամուլի ծառայությունը։Ավելին15:3620.07.26 -
ՀասարակականՈ՞վ է Էրեբունիում սպանված 20-ամյա տղան․ ArmlurՀուլիսի 18-ին հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Էրեբունի վարչական շրջանում։ Տեղեկությունների համաձայն Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր եղել։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որը ,բարեբախտաբար, չէր պայթել։Ավելին15:2920.07.26 -
ՀասարակականՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱյս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:Ավելին15:2620.07.26 -
ԻրավականՍերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿՔրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն 2005 թվականի մայիսի 11-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքով՝ 22 մլն 951 հզր 500 ՀՀ դրամով ֆիզիկական անձի է օտարել ՀՀ Կառավարության որոշումներից չբխող և դրանցով չնախատեսված հանրապետական նշանակության՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 626.45քմ մակերեսով Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցը և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հա հողամասը:Ավելին15:1220.07.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.74 դրամ:Ավելին15:0020.07.26 -
ՏարածաշրջանԻրանի ԱԳՆ-ն հաստատել է լարվածության թուլացման վերաբերյալ միջազգային միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը«Այն փաստը, որ միջնորդները ակտիվություն են ցուցաբերում և ձգտում են կանխել հետագա էսկալացիան, ակնհայտ է,– Բաղայիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։– Իր հերթին, Իսլամական Հանրապետությունը չի անտեսում որևէ միջոց՝ ամերիկյան հանցագործությունները դադարեցնելու համար։ Մինչ մեր զինված ուժերը վճռականորեն հակահարված են տալիս և հարվածներ հասցնում ամերիկյան ագրեսիայի աղբյուրներին, դիվանագիտական կորպուսը նույնպես հստակ գիտակցում է իր խնդիրները և օգտագործում է բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»։Ավելին14:5220.07.26 -
ՄիջազգայինԳերմանիան և Ֆրանսիան պահանջում են ԵՄ դիվանագիտական ծառայության արմատական բարեփոխումներ․ FTԱվելի վաղ Գերմանիան և Ֆրանսիան ընդունել էին համատեղ հայտարարություն, որում ԵՄ առաջնորդներին կոչ էին արել օգտագործել հոկտեմբերյան գագաթնաժողովը՝ «իրավիճակը շտկելու» համար և մինչև ընթացիկ տարեվերջ առաջարկել հնարավոր լուծումներ։ FT-ի աղբյուրների համաձայն՝ խոսքը կարող է գնալ EEAS-ից Եվրահանձնաժողովին որոշակի լիազորությունների փոխանցման մասին։Ավելին14:4820.07.26 -
ՀասարակականԱյս պահին հարկային մարմինները ստուգումներ են կատարում Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում․ «Այսօր»Հուլիսի 6-ին մոտ 12 ժամ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի այլ հասցեներում, որից հետո «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի քանի ընկերություններ՝ այդ թվում «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը կապարակնքվել են: Օրեր առաջ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի կապարակնիքները հանվել են, ներսում ստուգումներ են կատարվում, բայց կոմբինատը դեռ չի աշխատում:Ավելին14:3620.07.26 -
ՀայաստանՇարունակում ենք մեր արդար պայքարը, չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդի և հայոց պետականության իրավունքները․ Դավիթ Մանուկյանի ուղերձը Բաքվի բանտից«Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ հորդորում եմ կոնկրետ մեղադրանքների մասով հանրային ներկայացնել ձեր դիրքորոշումը, հակառակ դեպքում, չարձագանքելը կնշանակի, որ համաձայն եք կեղծ առաջ քաշված մեղադրանքներին՝ դրանով մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին»,- նշել է Մանուկյանը։Ավելին14:2420.07.26 -
Կրթություն և գիտությունՄեկնարկել է ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլըՄիաժամանակ տեղեկացնում ենք, որ նույն օգտահաշվից տարբեր սարքերով հնարավոր չէ միաժամանակ մուտք գործել համակարգ և հայտագրել երեխային, ուստի հորդորում ենք հայտագրումն իրականացնել մեկ օգտահաշվից, մեկ համակարգչով։Ավելին14:1420.07.26 -
Հասարակական30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներԱյսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Լևոն Գ.-ն, իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին։Ավելին14:0320.07.26 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը կրկին պարեկություն է իրականացնում Սև ծովի վրայով․ ՏԱՍՍ«Ինքնաթիռը շարժվում է ծովի հարավային հատվածում՝ արևմուտքից արևելք և հակառակ ուղղությամբ, չեզոք ջրերի վրայով՝ առանց մտնելու որևէ երկրի օդային տարածք»,– ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել է, որ օդանավը թռիչք է կատարել Կոնստանցայի բազայից, որից հետո ռումինական և բուլղարական դիսպետչերների վերահսկողության տակ գտնվող օդային տարածքներով դուրս է եկել չեզոք ջրերի վրա։ «Bombardier Challenger 650 Artemis II-ը գտնվում է 9,7 կմ-ից փոքր-ինչ ավելի բարձրության վրա և շարժվում է քաղաքացիական ավիացիայի համար սահմանված երթուղիներից դուրս»,- պարզաբանել է աղբյուրը։Ավելին13:5420.07.26 -
ՀասարակականՈ՞վ է Մուրացան փողոցում 30-ից ավելի կրակոցների գործով ձերբակալվածը․ ի՞նչ կապ ունի 15-ամյա տղան․ ArmlurՀուլիսի 18-ին հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Էրեբունի վարչական շրջանում։ Տեղեկությունների համաձայն Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր եղել։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որը ,բարեբախտաբար, չէր պայթել։Ավելին13:4520.07.26 -
ՀասարակականԿասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունըՍահմանված սանիտարահիգենիկ պահանջները չպահպանվելու պատճառով կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը։Ավելին13:3020.07.26 -
ՔաղաքականՔՊ-ականը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը․ նա պատգամավորական մանդատ կվերցնի«2023 թվականից հանդիսանում եմ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ` ձեր վստահության քվեների շնորհիվ, որը ավագանու ընտրությունների ժամանակ դուք տվել էիք ինձ և իմ քաղաքական թիմին: Այս 3 տարիների ընթացքում հենց ձեզ հետ համագործակցության արդյունքում և, իհարկե, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կատարել ենք բազմաթիվ բարեփոխումներ մեր մայրաքաղաքում, որոնք տասնամյակներ շարունակ տեղի չեն ունեցել Երևանում, որի համար հատուկ շնորհակալություն հենց նրան»,-գրել է Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանի զարգացմանը միտված ամենօրյա աշխատանքի և վերաբերմունքի համար։Ավելին13:1520.07.26 -
Արտաքին քաղաքականությունՄԱԿ-ը հրապարակել է «Սրբազան պայքարի» գործով ՀՀ-ի հետ պաշտոնական նամակագրությունը․ փորձագետները կասկածի տակ են դնում ահաբեկչության հոդվածների կիրառումը. CivilnetՀրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները լուրջ հարցադրումներ են բարձրացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների համաչափության և միջազգային իրավունքի հետ դրանց համապատասխանության վերաբերյալ, մինչդեռ Երևանը պնդում է, որ բոլոր գործողությունները կատարվել են օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակում։Ավելին13:0020.07.26 -
ՀասարակականԱնհետ կորածների ծնողները պատրաստվում են գնալ Հակարի կամուրջ․ նրանք ժամանակ են տվել իշխանություններինԱյն անձինք, որոնք գիտեն 1990-ականներից սկսած ադրբեջանցիների թաղված տեղեր, թող մեզ հետ կապ հաստատեն, որպեսզի ընդհանուր բազան ունենանք»,– նշեց Արսեն Ղուկասյանը։Ավելին12:4620.07.26 -
ՔաղաքականՄենք բոլորս դարձել ենք պոտենցիալ զոհեր․ Մանե ԹանդիլյանԲայց հատկապես առավել ցավալի է արձանագրել, որ մեր ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը։ Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը։ Երբ երկրի ղեկավարը մշտապես հասարակությունը բաժանում է «սևերի» և «սպիտակների», վիրավորում ու թիրախավորում է այլ կարծիք ունեցող քաղաքացիներին, դժվար է ակնկալել, որ հասարակության մեջ կհաստատվեն փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության զգացումներ։ Ընդհակառակը՝ ձևավորվում է այնպիսի միջավայր, որտեղ ագրեսիան սկսում է ընկալվել որպես խնդիրներ լուծելու բնական միջոց։ Մենք բոլորս դարձել ենք նման իրադարձությունների պոտենցիալ զոհերը, որովհետև երբեք չգիտես՝ հաջորդ վայրկյանին ով կարող է զենք կիրառել ավտոմեքենան կայանելու, ճանապարհը չզիջելու կամ նույնիսկ երեխաների միջև ծագած սովորական վեճի կամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկի գլխին փչել է «ռազբորկա» կազմակերպել բնակելի շենքերի հարևանությամբ, մարդաշատ վայրերում, երեխաների ներկայությամբ։Ավելին12:3520.07.26