Լրահոս

2026-07-20
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Հարձակում՝ Մոսկվայի վրա. Ուկրաինան հարյուրավոր դրոններ է գործի դրել
    Հայլուր 12։30 Հարձակում՝ Մոսկվայի վրա. Ուկրաինան հարյուրավոր դրոններ է գործի դրել
    12:30
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուբիոն հայտարարել է Ֆիլիպիններում Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
    Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ Պետդեպարտամենտը, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Մանիլայում կլինի հուլիսի 19-ից 23-ը։ Նա կունենա, ի թիվս այլոց, երկկողմ հանդիպումներ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք երկրների պաշտոնատար անձանց հետ։ Լավրովը նույնպես կմասնակցի Մանիլայում անցկացվող ԱՍԵԱՆ-ի նախարարական մակարդակի որոշ միջոցառումների։ Ինչպես ավելի վաղ հաստատել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Լավրովն այդ միջոցառումներին կմասնակցի հուլիսի 21-ից 23-ը։
    12:15
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
    Երեկ՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 40-ամյա Արմեն Փ․-ն իր վարած «Mercedes CLA» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։
    11:59
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պարսից ծոցի երկրները պարտավորվել են ներդրումներ կատարել ԱՄՆ-ում՝ Հորմուզի նեղուցի պաշտպանության դիմաց․ Ռուբիո
    «ԱՄՆ-ն կշարունակի անել անհրաժեշտ ամեն ինչ միջազգային նավագնացությունը պաշտպանելու համար, սակայն այլ երկրներ նույնպես պետք է ակտիվանան և տրամադրեն կա՛մ ռեսուրսներ, կա՛մ ֆինանսներ՝ այս բեռը կիսելու համար։ ԱՄՆ-ի գործը չէ հավերժ պաշտպանել նավագնացությունն ամբողջ մոլորակի համար։ Արդեն իսկ պարտավորություններ են ստանձնվել նմանատիպ որոշ ներդրումների վերաբերյալ, և կան այլ երկրներ, որոնք պարտավորություններ կստանձնեն ապագայում»,- ասել է նա լրագրողներին։
    11:47
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ․ «Sputnik Արմենիա»
    Հուլիսի 17-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Բյուրեղավան խոշորացված համայնքում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Շտապօգնության ծառայությունը ստացել էր 15 կանչ, որից 6-ն ավարտվել էին հոսպիտալացումով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավելի քան 30 կանչ է գրանցվել։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) 3 բրիգադներ ջրի նմուշառումներ են կատարել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։
    11:35
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն․ ՊԵԿ
    Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականությունը և անցել են բացահայտ գործողությունների։ Միջոցառումների շրջանակներում համաժամանակյա հետազոտվել են համակարգիչներում առկա ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները,  ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Ձեռք բերված տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերելի հարկային հաշվարկների տվյալների հետ, արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից 2025-26թթ-ին կազմակերպված թվով 25 խնջույքներից ձևավորված 300 մլն․ ՀՀ դրամ գումարի չափով հասույթը չի արտացոլվել հարկային մարմին ներկայացված հաշվարկներում։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 մլն․ ՀՀ դրամ։
    11:23
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գետից դուրս է բերվել ջրահեղձ եղած 43-ամյա տղամարդու մարմինը
    Հուլիսի 19-ին Լոռու մարզում ժամը 17։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ բնակավայրի ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գետը քաղաքացի է ընկել։
    11:10
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշխարհն այսօր լուսավոր կյանքերի կարիք ունի․ Հայր Ռուբեն
    Եկեղեցու ապագան ձեր դեմքն ունի։ Այն սկսվում է ոչ թե վաղը, այլ այսօր՝ ձեր հավատքից, ձեր ընտրությունից, ձեր նվիրումից։ Մեր տեսլականն է, որ «Ջահակիր» երիտասարդական շարժման միջոցով Մասյացոտնի թեմի յուրաքանչյուր հովվություն դառնա կենդանի հավատքի ընտանիք, որտեղ երիտասարդը ոչ միայն կընդունվի, այլև կաճի Քրիստոսի ճանաչողության մեջ, կծառայի և կբացահայտի իր կոչումը։
    11:00
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չնայած լարվածությանը՝ Սպիտակ տանը շարունակում են նախապատրաստվել Չինաստանի նախագահի այցին
    ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը ԱՄՆ իշխանությունների նոր մեղադրանքները բնութագրել է որպես «զուտ հորինվածք և չարամիտ զրպարտություն»։ Հուլիսի 16-ին քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում Թրամփը պնդել էր, որ Չինաստանը լայնածավալ փորձեր է ձեռնարկել ազդելու ամերիկյան ընտրական գործընթացների վրա, այդ թվում՝ 2020 թվականին։ Ըստ ԱՄՆ նախագահի վարկածի՝ այսպես կոչված «խորքային պետությունը» Վաշինգտոնի ղեկավարությունից և հանրությունից թաքցրել է ընտրություններին օտարերկրյա միջամտության մասշտաբների մասին տեղեկատվությունը։
    10:46
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևը կարող է զրկվել արևմտյան դաշնակիցների աջակցությունից․ ԶԼՄ
    Հուլիսի 13-ին Փարիզում տեղի է ունեցել այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայի» պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը։ Կոալիցիայի մասնակիցները պայմանավորվել են ստեղծել համատեղ պաշտպանական կառուցվածք՝ բալիստիկ հրթիռների հարվածներին հակազդելու համար։
    10:32
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դուք մի հատ այս հրաշքը տեսեք․ Գագիկ Սուրենյան
    Հրապարակված տեսանյութին կից գրել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
    10:15
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Հուլիսի 21-ին, ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Հաճն, Եղվարդ քաղաքների, Արգել, Նոր Գեղի, Նոր Արտամետ, Քանաքեռավան, Մրգաշեն, Զորավան, Արագյուղ, Լուսակերտ, Երզնկա, Պռոշյան բնակավայրերի, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձանոց թաղամասերի, Փարպի, Օշական (այդ թվում Օշականի Ձախ ափ թաղամասի), Բյուրական, Սասունիկ (այդ թվում Սասունիկի Կարին թաղամասի), Ուշի, Կարբի, Սաղմոսավան, Բազմաղբյուր, Արտաշավան, Ոսկեվազ, Ոսկեհատ, Ղազարավան, Ագարակ, Օհանավան, Աղձք, Ուջան, Կոշ, Անտառուտ, Օրգով, Արագածոտն բնակավայրերի գազասպառողների և նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    10:06
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը բաց է Մոջաբա Խամենեիի հետ շփումների համար․ Պեսկով
    «Այս հեռախոսազրույցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։ Հետևաբար, այստեղ մենք կոնկրետ ոչինչ ասել չենք կարող։ Բայց, անկասկած, նախագահ Պուտինը բաց է նման շփումների համար», - ասել է Պեսկովը։
    09:54
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 20-24-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ 
    09:43
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին
    Հուլիսի 19-ին՝ ժամը 15։55-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը։ Պարզվել է, որ քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը և խեղդվել։ Որոնողական աշխատանքների արդյունքում ջրասուզակը մոտ 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
    09:35
    20.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    09:30
    20.07.26
    Ավելին
2026-07-19