Լրահոս
Միջազգային
10:32
20.07.26
415

Կիևը կարող է զրկվել արևմտյան դաշնակիցների աջակցությունից․ ԶԼՄ

Img default alt hy

Կիևը շուտով կարող է զրկվել արևմտյան դաշնակիցների աջակցությունից՝ Եվրոպայում սպասվող ընտրությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Die Welt թերթը։

Ինչպես նշում է պարբերականը, ուկրաինական ռեժիմի մոտ ժամանակն ավելի ու ավելի է քչանում, և, չնայած անօդաչու թռչող սարքերի կիրառմանը, Ուկրաինան մնում է անպաշտպան ռուսական բալիստիկ հրթիռների առջև։ Միաժամանակ, «ցանկացողների կոալիցիայում» պառակտումն ավելի ու ավելի տեսանելի է դառնում, ընդգծել է թերթը։ Այսպես, Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հրաժարվել է մասնակցել դրան, իսկ Լեհաստանը չի մտնում հակահրթիռային պաշտպանության կոալիցիայի կազմի մեջ։ Նաև մոտենում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնաթողությունը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի պաշտոնավարման ժամկետի ավարտը և ընտրությունները մի շարք եվրոպական երկրներում։

Հուլիսի 13-ին Փարիզում տեղի է ունեցել այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայի» պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը։ Կոալիցիայի մասնակիցները պայմանավորվել են ստեղծել համատեղ պաշտպանական կառուցվածք՝ բալիստիկ հրթիռների հարվածներին հակազդելու համար։