Լրահոս
Իրավական
20:16
17.07.26
43

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխեց դատարանը. տնային կալանքում կլինի Գյումրիի քաղաքապետը

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կվերադառնա Գյումրի, բայց տնային կալանք կրելու: Նրա խափանման միջոց կալանքը այսօր է փոխարինվել համակցված միջոցով՝ տնային կալանք ու 15 մլն դրամ գրավ՝ հրապարակային խոսքի սահմանափակումներով: Ղուկասյանին առաջադրված է մի քանի մեղադրանք՝ կաշառք, ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ և դատական նիստի ժամանակ հնչեցրած հայհոյանքներ։ Նա չի ընդունում մեղադրանքներն ու վստահ է, որ քաղաքական հետապնդման զոհ է դարձել: