Լրահոս
Հասարակական
19:04
17.07.26
39

Վարակվածների թիվն աճում է Բյուրեղավանում. խմելու ջո՞ւրն է թունավորվել

Բյուրեղավանում 2,5 ամսվա ընդմիջումից հետո նորից աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, 6 մարդ հոսպիտալացվել է: Նրանք ջերմել են, ցավ են զգացել որովայնի շրջանում: Նաև ապրիլի 22-ի երեկոյան էին Բյուրեղավանում աղիքային վարակի տասնյակ դեպքեր գրանցվել սրտխառնոցի, փսխման, փորլուծության, ջերմության նշաններով։ Այն ժամանակ հիվանդությունների վերահսկման և կանխարգելաման ազգային կենտրոնը ջրի նմուշառում էր արել ու հայտնաբերվել շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ: Դրանց հայտնաբերումը ջրում կամ սննդի մեջ ցույց է տալիս, որ դրանք աղտոտվել են կղանքային զանգվածով։