Լրահոս
Քաղաքական
15:04
15.07.26
138

Կառավարության օրակարգ է բերել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու հարցը

Img default alt hy

Կառավարության վաղվա նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում ներառված է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: 

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2026թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026թ. հունիսի 4-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը: Կառավարության կողմից ընդունվելուց հետո նախագիծը կուղարկվի ԱԺ՝ վավերացման համար: