Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:59
13.07.26
337

Ներկայիս պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է․ Ալիև

Img default alt hy

Ադրբեջանը միակողմանի կարգով հանել է Հայաստանի նկատմամբ սահմանված բոլոր տարանցիկ սահմանափակումները։

Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Շուշիի IV գլոբալ մեդիաֆորումի բացման ժամանակ։

Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռներ Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից։

«Բացի այդ, Ադրբեջանն ինքը սկսել է նավթամթերք արտահանել Հայաստան։ Եթե չեմ սխալվում, մինչ օրս մատակարարվել է ավելի քան 10 հազար տոննա նավթամթերք։ Հատկապես ներկայիս պայմաններում, երբ շատ երկրներ բախվում են վառելիքի պակասի, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Եթե դա չլիներ, Հայաստանը, հավանաբար, այսօր ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրել աշխարհի տարբեր ծայրերում», - ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը։