Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:33
09.07.26
164

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ են իրականացվում․ Բայրամով

Img default alt hy

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ են տարվում։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը հայտնել է, որ այս ուղղությամբ հանձնաժողովներ են ստեղծվել. «Այս աշխատանքը պարբերաբար շարունակվում է։ Մենք արդեն ականատես ենք եղել տարվող աշխատանքների առաջին դրական արդյունքներին. սահմանազատվել է պետական սահմանի մոտ 13 կմ-ը»։

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ երկու կողմերի միջև որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել. «Սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ։ Գործընթացն իրականացվելու է, էքսկլավ գյուղերի հարցերը կստանան իրենց լուծումը»։