Լրահոս
Միջազգային
16:19
07.07.26
216

Դատարանի որոշումից հետո Լը Պենը կկարողանա առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Img default alt hy

Փարիզի վերաքննիչ դատարանը կրճատել է «Ազգային միավորում» աջակողմյան կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի՝ պետական իշխանության մարմիններում ընտրվելու արգելքի ժամկետը. նա ձևականորեն կկարողանա առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում 2027 թվականին, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը։

«Մարին Լը Պենը դատապարտվել էր ընտրվելու 15 ամսվա իրական արգելքի և ապրիորի կկարողանա թեկնածու լինել նախագահական ընտրություններում»,– ասված է նյութում։