Լրահոս
Հասարակական
16:02
06.07.26
49

Կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. վաղվանից երթևեկությունը կվերականգնվի

Img default alt hy

Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է։ Կամրջի վնասված հեծանները փոխարինվել են նորերով։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Այս օրերին արդեն երթևեկամասում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։

Վաղվանից կամրջով բնականոն երթևեկությունը կվերականգնվի։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել։