Լրահոս
Տարածաշրջան
15:15
03.07.26
188

Ադրբեջանական պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նախկին Գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը

Img default alt hy

Ադրբեջանական պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նախկին Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։

Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի պատվիրակությունը քիչ առաջ է ժամանել Թեհրան, որին օդանավակայանում դիմավորել են Իրանի պաշտոնյաները։

Ըստ տեղեկության՝ ադրբեջանական պատվիրակության կազմում են Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Սահիբա Գաֆարովան, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վարչապետ Ջաբար Մուսաևը և այլ պաշտոնյաներ։

Ավելին՝ տեսանյութում։