Լրահոս
Քաղաքական
21:30
02.07.26
279

«И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

Img default alt hy

«Սկսեմ նրանից, որ նույնիսկ այս ծավալի կեղծիքների և ճնշումների պարագայում ժողովրդի մեծամասնությունն իրեն մանդատ չի տվել, և դա փաստ է: Եվ առնվազն այդ պատճառով իր վախերն ու անձնական ցանկությունները ժողովրդի վրա թող չգրի»,- Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին Yerevan.Today-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար  Բագրատ Միկոյանը:

Հիշեցնենք, Փաշինյանն այսօր հուլիսի 2-ին հայտարարել  էր. «Մարդիկ ինձ կոնկրետ ասում են խի՞ ա Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ: Դե արի մարդուն բացատրի, որ էս ինչ հոդվածի էսինչ կետը, էդ օրը արևը տենց որ սենց դուրս եկավ, փորձաքննությունը…, մեկը փռշտաց… Հա լավ, ձե՞ռ եք առնում: Մյուս կողմից էլ կասեն ուղիղ հրահանգ եք տալիս: Է ժողովուրդն ինձ է ուղիղ հրահանգ տալիս, ես էլ նրա ասածը փոխանցում եմ պետական ինստիտուտներին: Ի վերջո, ժողովրդից եք սնվում:  Ով ինչ ուզում ա ասի, Ռոբերտ Քոչարյանը պտի նստի, ժողովուրդն ինձ է ասել դա, մի հատ էլ մանդատ էլ տվել ա: Հետո ասում են՝ ըհը, էս մեկի անունը չտվեց, հա․ сядут все»:

Բագրատ Միկոյանը Փաշինյանի այս ելույթի վերաբերյալ ասաց. «Զարմանալի էր, որ գերմանացի տիկին Ուրսուլայի հետ հանդիպումից հետո «կրքոտ հռետորը», գերմանական կինոների ֆրազները թողած, ռուսական ֆրազներ  էր օգտագործում:

Բայց քանի որ պացիենտն այդ ոճով է որոշել խոսել, պատասխանեմ մեկ այլ ֆրազով՝ «Беда в том, что люди, которые должны принимать таблетки, принимают законы»։

Ինչևէ, քաղաքական պաշտոնյաների պարտադիր պսիխո անցնելու մեր առաջարկն ուժի մեջ է,  Փաշինյանը կարող է օրինակ ծառայելով` հանձնել, որ փարատի օդում կախված կասկածները:

Եվ որպեսզի շատ չտխրի- հուսահատվի, մի հայտնի ֆրազ էլ վերջում ՝ «И тебя вылечат»»: