Լրահոս
Հասարակական
20:07
30.06.26
170

Երևանում հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 3 քաղաքացու Թումանյան 5 հասցեից տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածները հետազոտման փուլում են, և այս պահին հնարավոր չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում, համայնքային ոստիկանները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Թումանյան փողոցի 5-րդ շենքի նկուղային հարկում աշխատանքներ կատարելիս հոսանքահարվելու հետևանքով։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։