Լրահոս
Քաղաքական
20:45
30.06.26
49

Փաշինյանին հեռացնելը օրակարգում է. ՍԴ որոշումից հետո ընդդիմությունը կհստակեցնի անելիքը

Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ինչ-որ գաղտնի պլանի մասին է այսօր հայտարարել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը: 

Իր գործով առաջին դատաքննությունից առաջ նա հայտնել է, որ ներընդդիմադիր քննարկումները շարունակվում են ու առայժմ ցանկալի է սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը: Չի բացառում Կարապետյանը, որ բարձր դատարանը չեղարկի ընտրությունների արդյունքները, կամ էլ երկրորդ փուլ նշանակի: