Լրահոս
Միջազգային
19:27
29.06.26
63

Եվրոպան խոստովանում է, Ռուսաստանը՝ զգուշացնում, Իրանը՝ ամրանում. ի՞նչ պետք է անի Հայաստանը

Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում, ԵԱՏՄ-ն Հայաստանից պահանջում է  շուտ կողմնորոշվել՝ լքո՞ւմ է կազմակերպությունը, թե՞ ոչ: 

Ռուսաստանն այս անգամ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի շուրթերով է հայտարարել, որ ԵԱՏՄ անդամների համար անընդունելի է այն իրավիճակը, երբ Հայաստանն իր օրենսդրության մեջ ամրագրում է Եվրամիությանն անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ի բոլոր բարիքներից: