Լրահոս
Միջազգային
13:49
27.06.26
155

Բահրեյնը Իրանին մեղադրել է իր տարածքի վրա հարձակման համար

Img default alt hy

Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շաբաթ օրը՝ լուսադեմին, Իրանը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է իր տարածքի վրա։

«Արտաքին գործերի նախարարությունը Բահրեյնի Թագավորության անունից վճռականորեն դատապարտում է այսօր՝ շաբաթ օրը՝ հունիսի 27-ին, լուսադեմին իր տարածքի վրա իրականացված հարձակումը՝ մի քանի իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ», - նախարարության հայտարարությունը փոխանցում է Բահրեյնի BNA լրատվական գործակալությունը։

Այս կապակցությամբ Բահրեյնի ԱԳՆ-ն Իրանին պատասխանատու է համարել «խաղաղ նախաձեռնությունները խաթարելու» համար։