Լրահոս
Միջազգային
11:24
27.06.26
139

Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կբացի նրա ռեսուրսների հասանելիությունը․ Լատվիայի վարչապետ

Img default alt hy

Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը Եվրամիության կողմից Կիևի ընդունումն արագացնելու ձգտումը բացատրել է ռեսուրսների պակասով, որոնք հնարավոր կլինի լրացնել ուկրաինական օգտակար հանածոների հասանելիության միջոցով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինան ունի ռեսուրսների հսկայական պաշարներ, որոնք պակասում են ԵՄ-ում։ [Կիևը] այն գործընկերն է, որն անհրաժեշտ է բլոկին՝ բնական պաշարների մատակարարումների համար, որպեսզի մենք դրանք կարողանանք օգտագործել արդյունաբերության մեջ՝ Ուկրաինայի հետ համատեղ», - հինգշաբթի օրը TVP World պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Կուլբերգսը՝ պատասխանելով Կիևի արագացված անդամակցության անհրաժեշտության վերաբերյալ քննարկումների հիմնավորվածության մասին հարցին։

Նա հավելել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին միևնույն ժամանակ խնդիրներ կստեղծի ինչպես Լատվիայի, այնպես էլ Լեհաստանի համար, քանի որ Կիևը կդառնա լուրջ տնտեսական և առևտրային մրցակից։

Հունիսի 15-ին ԵՄ-ն պաշտոնապես սկսել է Ուկրաինայի հետ բանակցությունները իր շարքերը նրան ընդունելու վերաբերյալ։