Լրահոս
Տնտեսական
20:16
26.06.26
56

Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա

Այսօրվանից հայկական ձկնամթերքն ամբողջությամբ հայտնվել է ռուսական սանկցիաների տակ: 

Ռոսսելխոզնադզորն արգելել է նաև հայկական ձկնամթերքի ներմուծումը վերջին երկու հայկական ընկերություններից, որոնք ավելի վաղ ստուգումներ էին անցել: Ամեն տարի Հայաստանից ԵԱՏՄ շուկա էր մտնում 5000 տոննա ձկնամթերք: Տնտեսագետները ահազանգում են, որ ձկնաբուծարանները կարող են փակվել՝ վերցրած վարկերը վճարել չկարողանալու պատճառով: