Լրահոս
Տնտեսական
22:45
24.06.26
68

100-ով էլ չես կարում ծախես. հայկական լոլիկը Ռուսաստանը չի ընդունում, շատերը քանդում են ջերմոցները

7 հատիկ ծիրանի ու հայ պաշտոնյաների հետ լուսանկարվող եվրոպացիների երջանիկ ժպիտը չի հեռանում հայ ջերմոցատերերի մտքից: Արտահանման սեզոնի պիկին նրանք մեկ Փաշինյանի անվերջ խոստումներն են լսում 7 միլիարդանոց շուկայի մասին, մեկ էլ իրենց՝ ֆուրերով փչացող ապրանքն են տեսնում: Արմավիրի Արշալույս գյուղում 100 դրամով էլ են պատրաստ վաճառել իրենց լոլիկը, որ մինչև ռուսական շուկայի փակվելը 10 անգամ թանկ էլ են վաճառել: Ռուսաստանն էր ընդունում Հայաստանի ջերմոցների լոլիկի կեսից ավելին: