Լրահոս
Միջազգային
19:40
24.06.26
80

Իրանի արնահոսող ցավը. սարսափելի ողբերգության վայրից «Հայլուրի» բացառիկ ռեպորտաժը

Մեր բացառիկ ռեպորտաժը՝ Մինաբից: Այն վայրկյանին, երբ «Հայլուր»-ի թղթակից Ծովինար Բարխուդարյանը մտել է աղջիկների տարրական դպրոց, որը ռմբակոծվել էր Իրանի դեմ սանձազերծված պատերազմի հենց առաջին օրը, նրան է մոտեցել մի իրանցի ու շատ հարգալից ասել՝ «Ներեցեք, բայց մի փոքրիկ աղջնակի մարմին դեռ նույնիսկ չենք գտել, սա սուրբ վայր է մեզ համար, խնդրում ենք, որ հանեք կոշիկները»: