Լրահոս
Իրավական
16:46
24.06.26
178

Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշումը բավարար ձայներ չի ստացել. ՍԴ-ն պարզաբանել է

Img default alt hy

Հաշվի առնելով լրատվամիջոցների բազմաթիվ հարցումները՝ Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ «Սահմանադրականդատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին» 23.06.2026 թ. միջնորդությունը Սահմանադրական դատարանի կողմից քննության առարկա չի դարձել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 3-րդմասի՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինությանհարց կարող են բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորները: Այս մասին հայտնում են ՀՀ Սահմանադրական դատարանից։

«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի՝ 21.06.2026 թ. աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի դատավորների կողմից արդեն իսկ բարձրացվել է Սահմանադրական դատարանի դատավորներ Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի և Սեդա Սաֆարյանի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ինմասի 1-ին կետի հիմքով, գործի քննությանը մասնակցելու անհարինության հարցը: Քվեարկության արդյունքներով դատավորներ Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի առնչությամբ Սահմանադրական դատարանը կայացրել է գործի քննությանը մասնակցելու ահնարինության մասին համապատասխան որոշումներ: Դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշումը չի ընդունվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն չի ստացել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված թվով դատավորների կողմ ձայները:

Տեղեկացնում ենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հիշյալ հարցով Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով», – մասնավորապես նշել են ՍԴ-ից։