Լրահոս
Միջազգային
11:02
23.06.26
120

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքում ստեղծվել են չորս աշխատանքային խմբեր․ Իրանի ԱԳՆ փոխնախարար

Img default alt hy

Շվեյցարիայի Բյուրգենշտոկում տեղի ունեցած քառակողմ խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցվել է չորս աշխատանքային խմբի ստեղծումը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Press TV հեռուստաալիքին հայտնել է Իրանի ԱԳՆ փոխնախարար Կազեմ Ղարիբաբադին։

Նրա փոխանցմամբ՝ ձևավորվել են խմբեր հետևյալ հարցերի շուրջ՝ պատժամիջոցների վերացում, միջուկային կարգավորում, վերականգնում և տնտեսական զարգացում, ինչպես նաև մոնիթորինգ (վերահսկողություն)։

Հունիսի 21-ին Բյուրգենշտոկում Կատարի և Պակիստանի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ՝ փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ։ Ինչպես նշվում է բանակցությունների առաջին փուլի ավարտին Պակիստանի և Կատարի համատեղ հայտարարության մեջ, Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ձեռք է բերվել հուսադրող առաջընթաց, այդ թվում՝ հիմք է ստեղծվել հետագա տեխնիկական բանակցությունների համար։