Լրահոս
Միջազգային
21:39
20.06.26
196

Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ հուշագիրը քննարկելու

Img default alt hy

Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարան) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Ալի Բաղերի Քանին և Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմատին մեկնել են Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացումը քննարկելու համար։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ղալիբաֆը։

Պատվիրակության կազմում են նաև նավթի փոխնախարար և Ազգային նավթային ընկերության ղեկավար Համիդ Բորդը, արտգործնախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին և արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Ավելի վաղ Բաղային հայտարարել էր, որ իրանական պատվիրակությունը մոտ ժամանակներս կմեկնի Շվեյցարիա՝ պահանջելու ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրի դրույթների կատարումը։