Լրահոս
Քաղաքական
21:12
18.06.26
62

Ալիևին «տված խոստումն» անելու համար տարբերակնե՞ր է մտածում Փաշինյանը. «անլուրջ» գործ՝ ի դեմ

22 տարի անց կառավարության ինչ-որ որոշման հիման վրա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ նոր գործ կարելով ընտրություններով Սահմանադրությունը փոխելու մանդատ չստացած Փաշինյանը Ալիևին տված երկրորդ խոստումն է իրականացնում՝ ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի:  

Ալիևը պահանջել էր, որ Հայաստանում, իր խոսքերով, ռևանշիստների դեմ պայքար սկսվի: Դրա ծիլերը ՔՊ ղեկավարը գցել էր դեռ քարոզարշավի ժամանակ՝ հայտարարելով, թե թույլ չի տալու, որ  երկրից փախչեն ընդդիմադիր առաջնոդները: